21:46  ,  9 ապրիլի, 2024

ՉԼ․ «Ռեալի» մեկնարկային կազմը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» կընդունի Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։

Արքայական թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրապարակել է մեկնարկային կազմը։

«Ռեալ»․ Լունին, Կարվախալ, Ռյուդիգեր, Տչուամենի, Մենդի, Կամավինգա, Վալվերդե, Կրոս, Բելինգեմ, Ռոդրիգո, Վինիսիուս Ժունիոր։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» կիսաեզրափակիչում երկու հանդիպումների արդյունքում (1:1, 4:0) հաղթել էր «Ռեալին», իսկ եզրափակիչում 1:0 հաշվո պարտության էր մատնել Միլանի «Ինտերին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում