13:53  ,  9 ապրիլի, 2024

Անցկացվել է պարաբազկամարտի Հայաստանի առաջնությունը (ֆոտո)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացվել է Հայաստանի պարաբազկամարտի 2024 թվականի առաջնությունը, որին ավելի քան 65 մարզիկ է մասնակցել Երևանից և ՀՀ մարզերից, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:

Առաջնության մասնակիցները տարբեր դասակարգումներում հանդես են եկել 16-ական քաշային կարգերում՝ աջ և ձախ ձեռքերով:

Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի խոսքով՝ առաջնությունը բավական մրցունակ կազմ է հավաքել. այն անցկացվել է միջազգային ֆեդերացիայի կանոնակարգով:

Հայաստանի առաջնությունում լավագույնս հանդես եկած մարզիկները կընդգրկվեն պարաբազկամարտի Հայաստանի հավաքականի կազմում, որը մայիսի 2-12-ը կմասնակցի Սլովենիայում կայանալիք Եվրոպայի պարաբազկամարտի առաջնությանը:

Նախապատրաստվելով Եվրոպայի առաջնությանը՝ հայ մարզիկներն առաջիկայում նաև ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում