Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրում «Բրեստը» տանը մրցեց «Մեցի» հետ եւ առավելության հասավ 4:3 հաշվով։
«Բրեստի» կազմում աչքի ընկան ֆրանսիացի պաշտպան Բրենդան Շարդոնեն, Մալին ներկայացնող կիսապաշտպան Կամորի Դումբիան, բենինցի հարձակվող Սթիվ Մունիեն եւ ուրուգվայցի հարձակվող Մարտին Սատրիանոն։
«Բրեստը» 53 միավորով երկրորդն է եւ առաջատար ՊՍԺ-ից հետ է 10 միավոր։ «Մեցը» նախավերջինն է՝ 23 միավոր։
Ֆրանսիայի առաջնություն, 28-րդ տուր
«Բրեստ» - «Մեց»՝ 4:3 (տեսանյութ)
Բրենդան Շարդոնե, 12, Կամորի Դումբիա, 31, Սթիվ Մունիե, 38, Մարտին Սատրիանո, 60 – Իսմայել Տրաորե, 6, Ժորժ Միկաուտաձե, 74, 80
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում