13:05  ,  7 ապրիլի, 2024

Հարի Քեյնը բարելավեց Ուվե Զելերի ռեկորդը

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայում» առաջին մրցաշրջանն անցկացնող անգլիացի հարձակվող Հարի Քեյնը բարելավեց «Համբուրգի» եւ Գերմանիայի հավաքականի նախկին խաղացող Ուվե Զելերի 60 տարվա վաղեմության ռեկորդը՝ Բունդեսլիգայի 28-րդ տուրի խաղում գոլ խփելով «Հայդենհայմին»։ «Բավարիան» պարտվել էր 2:3 հաշվով։

Հարի Քեյնը ընթացիկ առաջնությունում գոլերի քանակը հասցրեց 32-ի։ Ուվե Զելերը Բունդեսլիգայում անցկացրած առաջին մրցաշրջանում խփել էր 31 գոլ։

Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանում արդյունավետության ռեկորդը պատկանում է «Բավարիայի» նախկին խաղացող, լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն, որը 2020-2021 թվականների մրցաշրջանում խփել էր 41 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով