01:00  ,  7 ապրիլի, 2024

ՊՍԺ-ն խուսափեց սենսացիոն պարտությունից հետնապահի հետ խաղում (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն սեփական խաղադաշտում մրցեց հետնապահ «Կլերմոնի» հետ եւ միայն վերջին րոպեներին խուսափեց պարտությունից։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

32-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Մալին ներկայացնող կիսապաշտպան Հաբիբ Կեյտան։ 85-րդ րոպեին պատասխան գոլը խփեց պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը, որին գոլային փոխանցում կատարեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

ՊՍԺ-ն 63 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 13 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Բրեստից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Կլերմոնը» վերջինն է՝ 21 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 28-րդ տուր

ՊՍԺ - «Կլերմոն»՝ 1:1 (տեսանյութ)

Գոնսալու Ռամուշ, 85 - Հաբիբ Կեյտա, 32

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում