Գերմանիայի առաջնության 28-րդ տուրում առաջատար Լեւերկուզենի «Բայերը» հյուրընկալվեց «Ունիոն Բեռլինին»։ Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։
Միակ գոլը 11-մետրանոցից խփեց գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը։
«Բայերը» 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 16 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Մյունխենի «Բավարիայից», որը 2:3 հաշվով պարտվեց «Հայդենհայմին», թեեւ առաջին խաղակեսից հետո հաղթում էր 2:0 հաշվով անգլիացի հարձակվող Հարի Քեյնի եւ գերմանացի հարձակվող Սերժ Գնաբրիի գոլերի շնորհիվ։
Առաջնության ավարտին մնացել է 6 տուր։
Գերմանիայի առաջնություն, 28-րդ տուր
«Ունիոն Բեռլին» - «Բայեր»՝ 0:1
Ֆլորիան Վիրց, 45+8, 11մ
Հեռացում՝ Ռոբին Գոսենս («Ունիոն Բեռլին»), 45+3, երկրորդ դեղին քարտ
«Հայդենհայմ» - «Բավարիա»՝ 3:2
Կեւին Սեսա, 50, Թիմ Կլայնդիnստ, 51, 79 - Հարի Քեյն, 38, Սերժ Գնաբրի, 45
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում