23:24  ,  30 մարտի, 2024

«Բավարիան» պարտվեց «Բորուսիային» եւ արդեն 13 միավոր հետ է առաջատար «Բայերից» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 27-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում մրցեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:2 հաշվով։

Հյուրերից աչքի ընկան գերմանացի հարձակվող Քարիմ Ադեյեմին եւ նորվեգացի պաշտպան Յուլիան Ռյուերսոնը։

«Բավարիան» 60 միավորով երկրորդն է եւ արդեն 13 միավոր է հետ առաջատար «Բայերից»։ «Բորուսիան» չորրորդն է՝ 53 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Բավարիա» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 0:2 (տեսանյութ)

Քարի Ադեյեմի, 10, Յուլիան Ռյուերսոն, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով