Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը Լոս Անջելեսում ընկերական հանդիպում անցկացրեց Կոստա Ռիկայի հավաքականի հետ։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը հաղթեց 3:1 հաշվով (տեսանյութ)։
Առաջին խաղակեսում 0:1 հաշվով պարտվելուց հետո արգենտինացիներն ընդմիջումից հետո հաղթեցին պորտուգալական «Բենֆիկայի» կիսապաշտպան Անխել Դի Մարիայի, անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերի եւ Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գոլերի շնորհիվ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում