Իտալիայի Ա Սերիայի առաջատար Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է չեմպիոն «Նապոլիի» հետ ոչ ոքի (1:1) արդյունքին Իտալիայի առաջնության 29-րդ տուրի տնային խաղում։
«Շատ կարեւոր մրցախաղ էր, բայց մեր ուզած արդյունքը չէր։ Դադարից հետո բեկում կմտցնենք»,- գրել է Մխիթարյանը՝ հրապարակելով լուսանկար հանդիպումից։
«Ինտերը» 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 14 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող «Միլանի» նկատմամբ։ «Նապոլին» 7-րդն է՝ 45 միավոր։
Հաջորդ տուրում «Ինտերը» ապրիլի 1-ին կընդունի «Էմպոլիին»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում