13:02  ,  18 մարտի, 2024

Մխիթարյան․ Շատ կարեւոր մրցախաղ էր, բայց մեր ուզած արդյունքը չէր (ֆոտո)

Իտալիայի Ա Սերիայի առաջատար Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է չեմպիոն «Նապոլիի» հետ ոչ ոքի (1:1) արդյունքին Իտալիայի առաջնության 29-րդ տուրի տնային խաղում։

«Շատ կարեւոր մրցախաղ էր, բայց մեր ուզած արդյունքը չէր։ Դադարից հետո բեկում կմտցնենք»,- գրել  է Մխիթարյանը՝ հրապարակելով լուսանկար հանդիպումից։

«Ինտերը» 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 14 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող «Միլանի» նկատմամբ։ «Նապոլին» 7-րդն է՝ 45 միավոր։

Հաջորդ տուրում «Ինտերը» ապրիլի 1-ին կընդունի «Էմպոլիին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում