Ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 26-րդ տուրի մեկնարկային խաղում «Քյոլնը» տանը մրցեց «ՌԲ Լայպցիգի» հետ եւ պարտություն կրեց 1:5 հաշվով։
15-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի հոլանդացի կիսապաշտպան Սիմոնսը (տեսանյութ)։
18-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Քյոլնի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը (տեսանյութ)։
Երկրորդ խաղակեսում «ՌԲ Լայպցիգից» 4 րոպեում դուբլի հեղինակ դարձավ բելգիացի հարձակվող Լուա Օպենդան։
Աչքի ընկան նաեւ Մալին ներկայացնող կիսապաշտպան Ամադու Այդարան եւ դանիացի հարձակվող Յուսուֆ Պոուլսենը։
«ՌԲ Լայպցիգը» 49 միավորով չորրորդն է, «Քյոլնը» 16-րդ տեղում է՝ 18 միավոր։
Սարգիս Ադամյանը նախորդ անգամ գոլի հեղինակ էր դարձել 2023թ․ օգոստոսին Գերմանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի խաղում։ «Քյոլնը» 3:1 հաշվով հաղթել էր «Օսնաբրյուկին»։
Գերմանիայի առաջնություն, 25-րդ տուր
«Քյոլն» - «ՌԲ Լայպցիգ»՝ 1:5 (տեսանյութ)
Սարգիս Ադամյան, 18 - Խավի Սիմոնս, 15, Լուա Օպենդա, 63, 67, Ամադու Այդարա, 70, Յուսուֆ Պոուլսեն, 82
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում