23:31  ,  9 մարտի, 2024

«Արսենալը» պարտության մատնեց «Բրենթֆորդին» եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 28-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալն» ընդունեց «Բրենթֆորդին» եւ պարտության մատնեց 2:1 հաշվով։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմից աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Դեքլան Ռայսն ու գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը։

«Արսենալը» 64 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 1 միավոր առաջ անցավ երկրորդ տեղ նահանջած «Լիվերպուլից», որն այս տուրում մարտի 10-ին կմրցի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» (62 միավոր) հետ։

Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր

«Արսենալ» - «Բրենթֆորդ»՝ 2:1 

Դեքլան Ռայս, 19, Կայ Հավերց, 86 - Յոան Վիսա, 45+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում