20:36  ,  9 մարտի, 2024

«Բավարիայի» տպավորիչ հաղթանակը՝ 8:1 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 25-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում ընդունեց «Մայնցին»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առավելության հասավ 8:1 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, դուբլի հեղինակ՝ գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկան։ Աչքի ընկան նաեւ գերմանացի հարձակվողներ Թոմաս Մյուլերն ու Սերժ Գնաբրին եւ գերմանացի կիսապաշտպան Ջանալ Մուսիալան։

«Բավարիան» 57 միավորով երկրորդն է եւ 7 միավոր հետ է առաջատար «Բայերից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Մայնցը» նախավերջինն է՝ 16 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Բավարիա» - «Մայնց»՝ 8:1 

Հարի Քեյն, 13, 45+7, 70, Լեոն Գորեցկա, 20, 90+2, Թոմաս Մյուլեր, 47, Ջամալ Մուսիալա, 61, Սերժ Գնաբրի, 66 - Նադիմ Ամիրի, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով