01:27  ,  17 փետրվարի, 2024

«Քյոլնը» պարտվեց, Սարգիս Ադամյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում «Քյոլնը» տանը մրցեց Բրեմենի «Վերդերի» հետ եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Հյուրերից 70-րդ րոպեին աչքի ընկավ գերմանացի հարձակվող Ջասթին Նջինման փոխարինման դուրս գալուց 4 րոպե անց։

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 74-րդ րոպեին։

«Վերդերը» 29 միավորով 7-րդն է, «Քյոլնը» 16-րդ տեղում է՝ 16 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Քյոլն» - «Վերդեր»՝ 0:1 

Ջասթին Նջինմա, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով