19:00  ,  12 փետրվարի, 2024

Մարաթոնյան վազքի աշխարհի ռեկորդակիրն ու նրա մարզիչը զոհվել են ՃՏՊ-ում

Մարաթոնյան վազքի տղամարդկանց աշխարհի ռեկորդակիր, 24-ամյա քենիացի Քելվին Քիպտումը եւ նրա մարզիչը Քենիայում դարձել են ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ, հաղորդում է BBC-ն։

Անցած տարվա հոկտեմբերի Քելվին Քիպտումը Չիկագոյի մարաթոնում ցույց էր տվել 2 ժամ եւ 35 վայրկյան արդյունք՝ գերազանցելով քենիացի Էլիուդ Կիպչոգեի համաշխարհային ռեկորդը։

Քելվին Քիպտումը Քենիայի հավաքականի կազմում պետք է մասնակցեր 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English