02:07  ,  11 փետրվարի, 2024

Լեւոն Աղասյանն արծաթե մեդալ է նվաճել Ստամբուլում

Հայաստանի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը Ստամբուլում անցկացված Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ։ Աղասյանը ցույց է տվել 16,28 մետր արդյունք, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի ֆեյսբուքյան էջը:

Ավելի վաղ վազորդ Երվանդ Մկրտչյանը, 1500 մետր վազքատարածությունում ցույց տալով 3։45․55 րոպե արդյունք, գրավել էր առաջին տեղը՝ հետևում թողնելով Թուրքիայի երկու ներկայացուցիչների։

Հայաստանի աթլետիկայի հավաքականը մրցավայր է մեկնել Գրիգոր Բարսեղյանի և Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ: Հավաքականի կազմում ընդգրկված են եղել նաև վազորդներ Ռոման Ալեքսանյանը, Գայանե Չիլոյանը, հեռացատկորդներ Յանա Սարգսյանը և Գոռ Բեգլարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում