01:40  ,  10 փետրվարի, 2024

Դորտմունդի «Բորուսիան» պարտության մատնեց «Ֆրայբուրգին» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» տանը մրցեց «Ֆրայբուրգի» հետ եւ հաղթեց 3:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ հոլանդացի հարձակվող Դոնիել Մալենը։ Աչքի ընկավ նաեւ գերմանացի հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը, որը նաեւ երկու գոլային փոխանցում կատարեց Մալենին։

Դորտմունդի «Բորուսիան» 40 միավորով չորրորդն է, «Ֆրայբուրգը» 7-րդ տեղում է՝ 28 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Ֆրայբուրգ»՝ 3:0 (տեսանյութ)

Դոնիել Մալեն, 16, 45+7, Նիկլաս Ֆյուլկրուգ, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով