11:54  ,  3 փետրվարի, 2024

«Տոտենհեմը» պայմանագիր կնքեց 18-ամյա Լուկաս Բերգվալի հետ

Լոնդոնի «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել Շվեդիայի երիտասարդական հավաքականի 18-ամյա կիսապաշտպան Լուկաս Բերգվալի հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։ Բերգվալը մինչեւ այս մրցաշրջանի ավարտը կշարունակի հանդես գալ շվեդական «Յուրգորդենում», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 26 հանդիպման, խփել է 2 գոլ։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում