11:11  ,  3 փետրվարի, 2024

2019-ից հետո առաջին անգամ «Բորուսիան» Բունդեսլիգայի հանդիպումն ավարտեց 0:0 հաշվով

Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 20-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել է «Հայդենհայմին»։ Գրանցվել է ոչ ոքի՝ 0:0:

Նախորդ անգամ Բունդեսլիգայում դորտմունդյան թիմը 0:0 հաշվով էր խաղացել 2019թ․ հոկտեմբերի 26-ին «Շալկեի» հետ արտագնա խաղում։

«Բորուսիան» 37 միավորով չորրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով