00:20  ,  3 փետրվարի, 2024

85 տարեկանում մահացել է Էվերեստը նվաճած ամենատարեց լեռնագնաց Լեւ Սարկիսովը

85 տարեկանում մահացել է հայտնի վիրահայ լեռնագնաց Լեւ Սարկիսովը, հաղորդում է Վրաստանի ալպինիզմի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։

1999 թվականին Էվերեստը 60 տարեկան եւ 160 օրականում նվաճելու շնորհիվ Լեւ Սարկիսովի անունն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաբարձր գագաթը նվաճած ամենատարեց մարդ։ Լեւ Սարկիսովը նաեւ չորս անգամ բարձրացել է Արարատ լեռ՝ ծածանելով հայոց եռագույն դրոշը։

Լեւ Սարկիսովը ծնվել է Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Թբիլիսի, դարձել ալպինիզի ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, արժանացել «Ձնե հովազ» կոչման, որին արժանանում էին նախկին ԽՍՀՄ-ում 7 հազար մետր եւ ավելի բարձրությամբ բոլոր՝ հինգ գագաթները նվաճելու համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում