23:08  ,  1 փետրվարի, 2024

ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Այնտրախտ»

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Ուգո Էկիտիկեն վարձակալությամբ տեղափոխվեց «Այնտրախտ Ֆրանկֆուրտ», հաղորդում է գերմանական ակումբի կայքը։

Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Ուգո Էկիտիկեն հանդես կգա 11 համարի խաղաշապիկով։

Ուգո Էկիտիկեն ՊՍԺ-ում հանդես էր գալիս 2022 թվականից՝ 33 խաղում խփելով 4 գոլ, կատարելով 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում