20:11  ,  29 հունվարի, 2024

Վալիեւան որակազրկվեց 4 տարով, Ռուսաստանը կզրկվի օլիմպիական ոսկե մեդալից

Մարզական վճռաբեկ դատարանի (CAS) որոշմամբ՝ ռուսաստանցի գեղասահորդուհի Կամիլա Վալիեւան հակադոպինգային կանոնների խախտման համար որակազրկվեց չորս տարով, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Վալիեւայի դոպինգ թեստը դրական էր եղել 2022թ․ Պեկինի Օլիմպիական խաղերի թիմային մրցաշարում։

Ռուսաստանի հավաքականը կզրկվի այդ մրցաշարում նվաճած թիմային ոսկե մեդալից, որը բաժին կհասնի ԱՄՆ-ի հավաքականին։ Արծաթե մեդալները կստանան Ճապոնիայի, բրոնզե մեդալները՝ Կանադայի թիմը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում