12:45  ,  29 հունվարի, 2024

ՊՍԺ-ն 50 միլիոն եվրո կառաջարկի 18-ամյա խաղացողի համար

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն 50 միլիոն եվրո կառաջարկի ֆրանսիական «Լիլի» 18-ամյա ֆրանսիացի պաշտպան Լենի Յորոյի տրանսֆերի համար, հաղորդում է L’Equipe-ն։

Լենի Յորոն «Լիլի» սան է, հանդես է եկել միայն այս ակումբում։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 24 հանդիպման, խփել է 3 գոլ։

Լենի Յորոյի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Մադրիդի «Ռեալը», Մյունխենի «Բավարիան», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Չելսին» ու «Տոտենհեմը»։

Լենի Յորոյի պայմանագիրը «Լիլի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում