15:27  ,  28 հունվարի, 2024

«Բավարիայի» նորեկը (ֆոտո)

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» թուրքական «Գալաթասարայից» ձեռք է բերել 23-ամյա ֆրանսիացի պաշտպան Սաշա Բոեին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։

Տրանսֆերի գումարը 30 միլիոն եվրո է, նախատեսված է նաեւ 5 միլիոն եվրո հնարավոր բոնուս։

Ընթացիկ մրցաշրջանում Սաշա Բոեն մասնակցել է 31 հանդիպման, խփել է 2 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում