23:47  ,  27 հունվարի, 2024

«Բայերը» ոչ ոքի խաղաց եւ վերադարձավ առաջին տեղ

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 19-րդ տուրում Լեւերկուզենի «Բայերը» սեփական խաղադաշտում մրցեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ։ Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով։

Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը «Բորուսիայի» պահեստայինների թվում էր եւ խաղադաշտ դուրս չեկավ։

«Բայերը» 49 միավորով առաջատարն է եւ երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Բավարիային» գերազանցում է 2 միավոր։ «Բորուսիա Մ․»-ն 12-րդն է՝ 21 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով