19:53  ,  27 հունվարի, 2024

«Ատալանտան» հաղթեց եւ բարձրացավ չորրորդ տեղ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Ատալանտան» Բերգամոյում ընդունեց «Ուդինեզեին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Իտալացի Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմից աչքի ընկան ռուսաստանցի կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը եւ իտալացի հարձակվող Ջանլուկա Սկամական։

«Ատալանտան» 36 միավորով չորրորդն է, «Ուդինեզեն» 16-րդ տեղում է՝ 18 միավոր։

Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր

«Ատալանտա» - «Ուդինեզե»՝ 2:0 (տեսանյութ)

Ալեքսեյ Միրանչուկ, 33, Ջանլուկա Սկամակա, 45+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում