22:15  ,  25 հունվարի, 2024

«Մանչեսթեր Սիթին» պայմանագիր կնքեց 18-ամյա Կլաուդիո Էչեւերիի հետ

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պայմանագիր կնքեց արգենտինական «Ռիվեր Փլեյթի» 18-ամյա արգենտինացի կիսապաշտպան Կլաուդիո Էչեւերիի հետ, հաղորդում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։

Կլաուդիո Էչեւերին մինչեւ հաջորդ տարվա հունվար կշարունակի հանդես գալ «Ռիվեր Փլեյթում»։

Transfermarkt-ը Կլաուդիո Էչեւերիի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում