22:50  ,  23 հունվարի, 2024

«Բետիսի» հարձակվողը կտեղափոխվի «Բայեր»

Իսպանական «Բետիսի» հարձակվող Բորխա Իգլեսիասը կտեղափոխվի գերմանական Բունդեսլիգայի առաջատար «Բայեր», հաղորդում է Sky-ը։

31-ամյա իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է գերմանական ակումբի իսպանացի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն։

Կողմերը կկնքեն կես տարվա վարձակալության պայմանագիր։ Ամռանը «Բայերը» հնարավորություն կունենա 8 միլիոն եվրոյով գնել Բորխա Իգլեսիասի տրանսֆերը։

Բորխա Իգլեսիասը 2020 թվականից է հանդես գալիս «Բետիսում», որի հետ այս մրցաշրջանում մասնակցել է 18 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Բետիսի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Transfermarkt-ը Բորխա Իգլեսիասի տրանսֆերային արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում