23:30  ,  21 հունվարի, 2024

Տորեսի հեթ-տրիկը նպաստեց «Բարսելոնայի» հաղթանակին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» Սեւիլիայում մրցեց «Բետիսի» հետ եւ առավելության հասավ 4:2 հաշվով։

Իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսի դուբլից հետո իսպանացի Չավիի գլխավորած թիմն առջեւում էր 2:0 հաշվով, սակայն բաց թողեց առավելությունը։ Երկրորդ խաղակեսում «Բետիսից» երեք րոպեում երկու գոլ խփեց իսպանացի կիսապաշտպան Իսկոն։

Կատալոնական թիմի հաղթական գոլը 90-րդ րոպեին խփեց պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը։ Երկու րոպե անց Ֆերան Տորեսը հեթ-տրիկ ձեւակերպեց։

20 խաղից հետո «Բարսելոնան» 44 միավորով երրորդն է եւ երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից» (20 խաղ) հետ է 5 միավոր։ «Բետիսը» (21 խաղ) 9-րդն է՝ 31 միավոր։ Առաջատար «Ռեալն» (20 խաղ) ունի 51 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Բետիս» - «Բարսելոնա»՝ 2:4 (տեսանյութ)

Իսկո, 56, 59 - Ֆերան Տորես, 21, 48, 90+2, Ժոաու Ֆելիշ, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով