Հայաստանի երեք ջրացատկորդ կմասնակցի փետրվարի 2-ից Դոհայում մեկնարկելիք ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությանը, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:
Գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանն աշտարակացատկում պայքարի դուրս կբերի Արման Ենոքյանին, Մարատ Գրիգորյանին և Ալիսա Զաքարյանին:
Արման Ենոքյանը և Մարատ Գրիգորյանը հանդես կգան նաև սինխրոն ցատկում:
Օլիմպիական ուղեգիր կնվաճեն անհատական պայքարում մինչև 18-րդ տեղը զբաղեցրած մարզիկները և լավագույն 8 զույգերը։
Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացված կլինի նաև լողի մրցումներում. Դոհա կմեկնեն Արթուր Բարսեղյանը, Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանն ու Աշոտ Չախոյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում