00:28  ,  18 հունվարի, 2024

«Նապոլին» ձեռք բերեց Տրաորեին

Կոտ դ’Իվուարի հավաքականի կիսապաշտպան Համեդ Տրաորեն անգլիական «Բորնմուտից» տեղափոխվեց Իտալիայի չեմպիոն «Նապոլի», հաղորդում է նեապոլյան ակումբի մամուլի ծառայությունը։

«Նապոլին» 23-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել է կես տարվա վարձակալության պայմանագիր։ Ամռանը իտալական ակումբը հնարավորություն կունենա 25 միլիոն եվրոյով ձեռք բերել Տրաորեի տրանսֆերային իրավունքը։

Ընթացիկ մրցաշրջանում Տրաորեն «Բորնմուտի» հետ մասնակցել է 6 հանդիպման, խփել է 1 գոլ։

Transfermarkt-ը Տրաորեի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում