the winning moment #AusOpen pic.twitter.com/NkbChw1xJA
— wta (@WTA) January 17, 2024
16-ամյա ռուսաստանցի Միրա Անդրեեւան դուրս եկավ Մելբուրնում անցկացվող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։
Աշխարհի 47-րդ ռակետը մրցեց աշխարհի 6-րդ ռակետ, թունիսցի Օնս Ժաբերի հետ եւ առավելության հասավ 6:0, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 55 րոպե։
Միրա Անդրեեւայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 72-րդ ռակետ, ֆրանսիացի Դիան Պարին, որը 7:5, 6։2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 90-րդ ռակետ, ռուսաստանցի Կամիլա Ռախիմովայն։
Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 58 միլիոն դոլար է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում