22:07  ,  16 հունվարի, 2024

Էդգար Սեւիկյանը բուժզննում է անցել «Ֆերենցվարոշում»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սեւիկյանը հունվարի 16-ին բուժզննում է անցել հունգարական «Ֆերենցվարոշում»։ Այդ մասին «РИА Новости Спорт»-ին հայտնել է ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդի» գլխավոր տնօրեն Դավիդ Մելիք-Գուսեյնովը։

Հունգարական ակումբն ակտիվացրել է «Պարի Նիժնի Նովգորոդի» հետ Էդգար Սեւիկյանի պայմանագրով սահմանված հրաժարագինը՝ 1,1 միլիոն եվրո։

Էդգար Սեւիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ Հանդես է եկել նաեւ իսպանական «Լեւանտեում»։ Նա «Պարի Նիժնի Նովգորոդում» էր խաղում 2022 թվականից։

Ընթացիկ մրցաշրջանում Էդգար Սեւիկյանը ռուսական թիմի հետ մասնակցել է 24 հանդիպման, խփել է 7 գոլ։

Անցած տարի Հայաստանի հավաքականից հրավեր ստանալուց հետո Սեւիկյանն ազգային թիմի հետ մասնակցել է 4 հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս