23:27  ,  15 հունվարի, 2024

Էդգար Սեւիկյանի տրանսֆերին «Ֆերենցվարոշ» ոչինչ չի խանգարում

Հայաստանի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Էդգար Սեւիկյանի տրանսֆերին «Պարի Նիժնի Նովգորոդից» հունգարական «Ֆերենցվարոշ» ոչինչ չի խանգարում, գումարի փոխանցման տեխնիկական խնդիրներ չկա։ Այդ մասին հայտնել է «Պարի Նիժնի Նովգորոդի» գլխավոր տնօրեն Դավիթ Մելիք-Գուսեյնովը, փոխանցում «РИА Новости»-ն։

«Ֆերենցվարոշը» Էդգար Սեւիկյանի տրանսֆերի համար կվճարի 1,1 միլիոն եվրո։

«Բանակցությունները շարունակվում են։ Գումարի հետ կապված հիմնական պայմանավորվածությունները կան։ Հիմա համաձայնեցվում են տեխնիկական հարցերը՝ բուժզննում, դրա լոգիստիկան։ Խաղացողի համար գումարը ստանալը տեխնիկական հարց է։ Մենք Եվրոպա մեկնած այլ ֆուտբոլիստների համար էլ ենք գումար ստանում, վճարում ենք այլ երկրներ։ Ամեն անգամ մշակվում է անհատական սխեմա»,- ասել է Մելիք-Գուսեյնովը։

Էդգար Սեւիկյանը «Պարի Նիժնի Նովգորոդ» էր տեղափոխվել 2022թ․ հունիսին իսպանական «Լեւանտեից»։ Ռուսական թիմի կազմում նա մասնակցել է 40 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում