12:01  ,  13 հունվարի, 2024

Հարի Քեյնը կրկնել է Ռոբերտ Լեւանդովսկու ռեկորդը

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը «Հոֆենհայմի» դեմ Բունդեսլիգայի 17-րդ տուրի խաղում (3:0) խփած գոլի շնորհիվ կրկնել է «Բավարիայի» նախկին հարձակվող, լեհ Ռոբերտ Լեւանդովսկու («Բարսելոնա») ռեկորդը Գերմանիայի առաջնության առաջին կեսում խփած գոլերի քանակով։

Անցած ամռանը «Տոտենհեմից» «Բավարիա» տեղափոխված Հարի Քեյնը Բունդեսլիգայում արդեն խփել է 22 գոլ։

Հարի Քեյնի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։

Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 110 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով