00:32  ,  10 հունվարի, 2024

«Կրասնոդարը» ցանկանում է ձեռք բերել Էդգար Սեւիկյանին

Հայաստանի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Էդգար Սեւիկյանը մոտ է «Պարի Նիժնի Նովգորոդից» «Կրասնոդար» տեղափոխվելուն, հաղորդում է championat.com-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Կրասնոդարը» Սեւիկյանի տրանսֆերի համար առաջարկել է  2,5 միլիոն եվրո։ Նրա ծառայություններով հետաքրքված էր նաեւ ֆրանսիական «Նանտը», որը պատրաստ էր վճարել 3,5 միլիոն եվրո։ Transfermarkt-ը Սեւիկյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,8 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Սեւիկյանի «Պարի Նիժնի Նովգորոդի» հետ մասնակցել է 22 հանդիպման, խփել 7 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում