19:01  ,  8 հունվարի, 2024

«Լիվերպուլի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Հալ Սիթի»

«Լիվերպուլի» 21-ամյա պորտուգալացի կիսապաշտպան Ֆաբիու Կարվալյուն տեղափոխվեց «Հալ Սիթի», որը հանդես է գալիս Չեմպիոնշիփում, հաղորդում է  twitter.com/FabrizioRomano-ն։

Այս մրցաշրջանի առաջին կեսը Ֆաբիու Կարվալյուն վարձակալությամբ անցկացրել էր գերմանական «ՌԲ Լայպցիգում»։

«Հալ Սիթին» նույնպես կես տարվա վարձակալության պայմանագիր է կնքել Ֆաբիու Կարվալյուի հետ։

Չեմպիոնշիփի 26 տուրից հետո «Հալ Սիթին» 39 միավորով 7-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում