13:39  ,  3 հունվարի, 2024

Ջեյդոն Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդից» կվերադառնա «Բորուսիա»

Անգլիացի հարձակվող Ջեյդոն Սանչոն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» կվերադառնա Դորտմունդի «Բորուսիա», հաղորդում է գերմանական Bild-ը։ Կես տարվա վարձակալության համար գերմանական ակումբը «Մանչեսթեր Յունայթեդին» կվճարի 3 միլիոն եվրո։

Անցած տարվա օգոստոսին մանչեսթերյան ակումբի հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ վիճաբանությունների պատճառով Ջեյդոն Սանչոն դուրս է մնացել գլխավոր թիմի հայտացուցակից եւ հեռացվել է մարզումներից։

22-ամյա ֆուտբոլիստը 2021 թվականին է Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում