09:04  ,  28 դեկտեմբերի, 2023

«Յուվենտուսը» պայմանագիր է կնքել «Բուդուչնոստի» 17-ամյա կիսապաշտպանի հետ

Թուրինի «Յուվենտուսը» պայմանագիր է կնքել Չեռնոգորիայի «Բուդուչնոստի» 17-ամյա կիսապաշտպան Վասիլիե Աջիչի հետ, հաղորդում է Forza Juventus-ը։

Տրանսֆերի համար իտալական ակումբը վճարել է 5,5 միլիոն եվրո, սակայն մինչեւ մրցաշրջանի ավարտը ֆուտբոլիստը վարձակալությամբ կշարունակի հանդես գալ «Բուդուչնոստում»։

Աջիչի պայմնագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։

Աջիչը «Բուդուչնոստի» հիմնական կազմում հանդես է գալիս կես տարի, 23 խաղում խփել է 6 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English