17:28  ,  25 դեկտեմբերի, 2023

Ուժային եռամարտի Հայաստանի բաց առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

Երեւանի Orange Fitness ակումբում ավարտվել է ուժային եռամարտի Հայաստանի բաց առաջնությունը: Դեկտեմբերի 23-ից մեկնարկած մրցաշարում, ուժային եռամարտում մասնակցեց շուրջ 30 մարզիկ, հաշմանդամային սպորտում՝ 50 մարզիկ:

Երկու մրցումային օրերում ուժային եռամարտի մարզիկները պայքարեցին տղամարդկանց 7, կանանց՝ 4 քաշային կարգերում: Կանանց պայքարում ուժային եռամարտի Հայաստանի առաջնությանը մասնակցում էր նաեւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Իզաբելա Յայլյանը, որը հռչակվել է չեմպիոն: Երեք քաշային կարգերում հայտավորված էին նաեւ ծանրամարտի Հայաստանի հավաքականի առաջար Հռիփսիմե Խուրշուդյանը, Տաթեւ Հակոբյանը եւ Աննա Ամրոյանը, սակայն ծանրորդուհիները մրցահարթակ դուրս չեկան: Աննա Ամրոյանը հայտավորված էր -76 կգ քաշային կարգում, Հռիփսիմե Խուրշուդյանը՝ -84 կգ, Տաթեւ Հակոբյանը՝ +84 կգ: Այս քաշային կարգերում հայտավորված մյուս մարզուհիները նույնպես չմասնակցեցին եւ հաղթողներին չպարզեցին:

Ուժային եռամարտի տղամարդկանց պայքարում Հայաստանի չեմպիոններ են դարձել.

-59 կգ քաշային կարգ՝ Կարեն Ասատուրով (եռամարտի արդյունք 230 կգ)

-74 կգ՝ Գերման Մնացականյան (547 կգ)

-83 կգ՝ Սերգեյ Ալվանյան (590 կգ)

-93 կգ՝ Կառլեն Անտոնյան (572 կգ)

-105 կգ՝ Կարեն Բեգլարյան (745 կգ)

-120 կգ՝ Ռոմիկ Մարգարյան (745 կգ)

+120 կգ՝ Հովհաննես Միքայելյան (680 կգ):

Կանանց Հայաստանի չեմպիոններն են.

-47 կգ՝ Աննա Սմբատյան (248 կգ),

-52 կգ՝ Քսենիա Խուդյակովա (150 կգ),

-57 կգ՝ Իզաբելա Յայլյան (310 կգ),

-63 կգ՝ Էվելինա Հակոնյան (287 կգ):

Հաշմանդամային սպորտում տղամարդկանց պայքարում հաղթողներ են ճանաչվել՝ 

-53 կգ՝ Դավիթ Հունանյանը (95 կգ),

-59 կգ՝ Վարդան Հովհաննիսյանը (92 կգ),

-66 կգ՝ Գուրգեն Անտոնյան (107 կգ),

-69 կգ՝ Նարեկ Առաքելյան (97 կգ),

-74 կգ՝ Գարիկ Ղահիրյան (110 կգ),

-83կգ՝ Իգոր Հարությունյան (117 կգ),

-93 կգ՝ Ռաֆայել Ազիզյան (145 կգ),

-105 կգ՝ Սերոբ Հովհաննիսյան (120 կգ),

-120 կգ՝ Սամվել Ասատրյան (130 կգ),

120+ կգ՝ Ռոմիկ Պողոսյան (175 կգ):

Կանանց պայքարում՝

-57 կգ՝Վարդանուշ Բարեսղյան (47 կգ),

-63 կգ՝ Արեւ Մելքոնյան (75 կգ),

84+ կգ՝ Նաիրա Մեսրոպայ (65 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում