20:36  ,  16 դեկտեմբերի, 2023

Դորտմունդի «Բորուսիան» ոչ ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց «Աուգսբուրգին»։

Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը բոսնիացի հարձակվող Էրմեդին Դեմիրովիչի գոլի շնորհիվ։ «Բորուսիային» պարտությունից փրկեց հոլանդացի հարձակվող Դոնիել Մալենի գոլը:

«Բորուսիան» 26 միավորով 5-րդն է, «Աուգսբուրգը» 10-րդ տեղում է՝ 18 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Աուգսբուրգ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 1:1 (տեսանյութ)

Էրմեդին Դեմիրովիչ, 23 - Դոնիել Մալեն, 35

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով