17:06  ,  10 դեկտեմբերի, 2023

Էլմիրա Կարապետյանը՝ Բելգրադի Գրան Պրիի արծաթե մեդալակիր

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված հրաձգության Գրան պրի մրցաշարում 10մ ատրճանակ մրցաձևում նվաճել է արծաթե մեդալ։

Ատրճանակ միքս մրցաձևում Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը նվաճեցին արծաթե, Գևորգ Մելքոնյանն ու Էդիտա Մանուչարյանը բրոնզե մեդալներ, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Էլմիրա Կարապետյանը Լեհաստանում անցկացված Polish Open Kaliber միջազգային մրցաշարում 10մ ատրճանակ մրցաձևում դարձել էր հաղթող:

Polish Open Kaliber-ում Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը 10 մետր ատրճանակ միքս մրցաձևում նույնպես դարձել էին արծաթե մեդալակիր:

Էլմիրա Կարապետյանը Հայաստանի հրաձգության թիմից առայժմ միակն է, որը նվաճել է 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում