20:38  ,  9 դեկտեմբերի, 2023

«Բավարիայի» սենսացիոն պարտությունը՝ 1:5 (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 15-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։ Մյունխենյան թիմը պարտվեց 1:5 հաշվով։

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի կիսապաշտպան Էրիկ Ժունիոր Էբիմբեն։ Աչքի ընկան նաեւ եգիպտացի հարձակվող Օմար Մարմուշը, շվեդ կիսապաշտպան Հուգո Լարսոնը եւ գերմանացի կիսապաշտպան Անսգար Կնաուֆը։

Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի միակ գոլը խփեց գերմանացի կիսապաշտպան Յոզուա Կիմիխը։

«Բավարիան» առաջին պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում, 32 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բայերից» հետ է 3 միավոր։ Երկու թիմերն էլ անցկացրել են 13 միավոր։ «Այնտրախտը» 7-րդն է՝ 21 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 14-րդ տուր

 «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Բավարիա»՝ 5:1 (տեսանյութ)

Օմար Մարմուշ, 12, Էրիկ Ժունիոր Էբիմբե, 31, 50, Հուգո Լարսոն, 36, Անսգար Կնաուֆ, 60 - Յոզուա Կիմիխ, 44

«Հայդենհայմ» - «Հարմշտադտ»՝ 18:30

«Ունիոն Բեռլին» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 18:30

«Վերդեր» - «Աուգսբուրգ»՝ 18:30

«Վոլֆսբուրգ» - «Ֆրայբուրգ»՝ 18:30

«Բորուսիա Դորտմունդ» - «ՌԲ Լայպցիգ»՝ 21:30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով