20:28  ,  25 նոյեմբերի, 2023

«Բայերի» եւ Դորտմունդի «Բորուսիայի» հաղթանակները (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 12-րդ տուրում Լեւերկուզենի «Բայերը» Բրեմենում մրցեց «Վերդերի» հետ եւ հաղթեց 3:0 հաշվով։

Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը 34 միավորով առաջինն է եւ 2 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն Մյունխենի «Բավարիային»։

Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» եւ պարտության մատնեց 4:2 հաշվով։

Դորտմունդյան թիմը 24 միավորով չորրորդն է, Մյոնխենգլադբախի թիմը 11-րդն է՝ 13 միավոր։

Խաբի Ալոնսոն նոյեմբերի 25-ին նշում է ծննդյան 42-րդ տարեդարձը։

Գերմանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Վերդեր» - «Բայեր»՝ 0:3 (տեսանյութ)

Օլիվիե Դեման, 9, ինքնագոլ, Ժերեմի Ֆրիմպոնգ, 43, Ալեխանդրո Գրիմալդո, 76

«Բորուսիա Դորտմունդ» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 4:2 (տեսանյութ)

Մարսել Զաբիտցեր, 30, Նիկլաս Ֆյուլկրուգ, 32, Ջեյմի Բայնո-Գիտենս, 45, Դոնիել Մալեն, 90+7 - Ռոկո Ռայց, 13, Մանու Կոնե, 28

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով