01:23  ,  25 նոյեմբերի, 2023

Հարի Քեյնի գոլը հաղթանակ բերեց «Բավարիային» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց «Քյոլնին»։

Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 20-րդ րոպեին խփեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։

«Բավարիան» 32 միավորով բարձրացավ առաջին տեղ, սակայն 1 միավոր է գերազանցում  երկրորդ տեղ նահանջած «Բայերին», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։

Գերմանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Քյոլն» - «Բավարիա»՝ 0:1 (տեսանյութ)

Հարի Քեյն, 20

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով