23:45  ,  11 նոյեմբերի, 2023

«Կրասնոդարը» ոչ ոքի խաղաց «Զենիթի» հետ, Սպերցյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում առաջատար «Կրասնոդարը» հյուրընկալվեց չեմպիոն «Զենիթին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Հանդիպման հաշիվը 63-րդ րոպեին բացեց «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, սակայն 7 րոպե անց պետերբուրգյան թիմի կոլումբացի հարձակվող Մատեո Կասիերան վերականգնեց հավասարությունը։

«Կրասնոդարը» 32 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Զենիթը» հետ է 2 միավոր եւ երկրորդն է։

Ռուսաստանի առաջնություն, 15-րդ տուր

«Զենիթ» - «Կրասնոդար»՝ 1:1

Մատեո Կասիերա, 70  - Էդուարդ Սպերցյան, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում