01:26  ,  11 նոյեմբերի, 2023

«Բորուսիան» հաղթեց՝ 4:0, Ռանոսը դուրս եկավ փոխարինման (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի մեկնարկային խաղում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» տանը մրցեց «Վոլֆսբուրգի» հետ եւ առավելության հասավ 4:0 հաշվով (տեսանյութ

Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը «Բորուսիայի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 87-րդ րոպեին։

«Բորուսիա» 13 միավորով 9-րդն է, «Վոլֆսբուրգը» 10-րդն է՝ 13 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Բորուսիա Մ․» - «Վոլֆսբուրգ»՝ 4:0

Տոմաշ Չվանչարա, 16, Ռոկո Ռայց, 42, Ֆրանկ Օնորա, 64, Ալասն Պլեա, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով