19:40  ,  8 նոյեմբերի, 2023

Լատինաամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնությունը՝ Երեւանում

Երևանի Dvin Music Hall-ում նոյեմբերի 12-ին կանցկացվի լատինաամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որի կազմակեպիչը Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիան է։

Սպասվում է 33 երկրի 60 պարային զույգերի մասնակցւթյունը։ Հայաստանը կունենա 2 զույգ:

Միաժամանակ կանցկացվի նաև ակրոբատիկ ռոքնռոլի աշխարհի գավաթի խաղարկությունը։ Կմասնակցի 7 երկրի 24 զույգ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում