15:14  ,  5 նոյեմբերի, 2023

Հարի Քեյնը Բունդեսլիգայի ռեկորդ է սահմանել

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» նորեկ Հարի Քեյնը Բունդեսլիգայի ռեկորդ է սահմանել, հաղորդում է Goal.com-ը։

Դորտմունդի «Բորուսիայի» դեմ 10-րդ տուրի խաղում հեթ-տրիկի հեղինակ դառնալու շնորհիվ անգլիացի հարձակվողը Բունդեսլիգայում խփած գոլերի քանակը հասցրեց 15-ի։

Գերմանիայի առաջնությունների պատմության մեջ նա առաջին ֆուտբոլիստն է, որը առաջին 10 հանդիպումներում խփում է 15 գոլ։ Նա նաեւ 5 գոլային փոխանցում է կատարել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով