22:24  ,  29 հոկտեմբերի, 2023

«Բայերը» հաղթեց եւ առաջատարն է (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում Լեւերկուզենի «Բայերն» ընդունեց «Ֆրայբուրգին»։ Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով։

«Բայերը» 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բավարիայից»։ «Ֆրայբուրգը» 8-րդն է՝ 13 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Բայեր» - «Ֆրայբուրգ»՝ 2:1 (տեսանյութ)

Ֆլորիան Վիրց, 36, Նոա Ատուբոլու, 60, ինքնագոլ - Մանուել Գուլդե, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով